
Դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել
2011 թ. մայիսի 31-ին ոստիկանության Գորիս քաղաքի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքի հետ կապված:
Մեր ունեցած տեղեկություններով` դատաբժիշկ-փորձագետի տված եզրակացության համաձայն` անչափահաս աղջիկը 13 շաբաթական հղիություն ունի, որն ընդհատելու համար աղջկա մայրը դիմել է Երեւանի հիվանդանոցներից մեկին:
Հիշեցնենք, որ աղջիկն ու մայրը ոստիկանությանը ներկայացրած հաղորդագրությամբ հայտնել են, որ աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել հայրը:
Քրեական օրենսգրքի 141 հոդվածով հարուցված (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել