HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Երևանում կբացվի առաջին հեծանվուղին

«Կանաչաստան» ՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին Մոսկովյան 8 հասցեում գտնվող, «Կանաչաստան» ՀԿ-ի նկարազարդած բնապահպանական ուղերձով կամարի մոտ կազմակերպում են Երևանի առաջին հեծանվուղու բացման հանդիսավոր արարողությունը:

Երևանի առաջին հեծանվուղին անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով' ձգվելով «Առագաստ» սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:

Ցանկացողներին միջոցառման ընթացքում անվճար հիմքունքով կտրամադրվեն հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:

«Կանաչաստան» ՀԿ-ի և քաղաքապետարանի միջոցներով հոկտեմեբրի 10-ին ավարտված կլինեն հեծանվուղու նշանների տեղադրման, գծանշման, հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները:

Հեծանվուղու բացմանը նվիրված միջոցառումը կմեկնարկի կենդանի ջազ համերգով՝ The Nooz Band-ի կատարմամբ: Բնապահպանական ուղերձով կամարանցումի նկարիչը կանցկացնի եռաչափ (3D) նկարչության վարպետության դաս՝ նախատեսված երիտասարդների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել նկարչության այդ ոճին:

Միջոցառումը համատեղում է Կանաչաստանի «Էկո-երթ» և կամարանցումների նկարազարդման «ԿամավՈր» ծրագրերը, որոնք խթանում են բնապահպանության և կամավորության մշակույթի զարգացումը քաղաքում: «Էկո-երթ» և «ԿամավՈր» ծրագրերն իրականացվում են «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Հեծանվային տրանսպորտի ներդրումը հիմնվում է «Կանաչաստան» ՀԿ-ի իրականացրած հանրային կարծիքի հետազոտության վրա, ըստ որի՝ հեծանվային տրանսպորը ողջունելի է, իսկ քաղաքում հեծանվուղիների կառուցումը՝ առաջին անհրաժեշտություն:

«Կանաչաստան» ՀԿ-ն իր «Կամավոր» ծրագրի շրջանակում վերջին 3 ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նկարազարդման աշխատանքներ է իրականացրել նաև քաղաքի մի շարք կամարանցումներում, որոնք արվեստի միջոցով սոցիալական և բնապահպանական ուղերձ են հղում բնակիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter