
Վարդան Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ամբիոնից հնչեցրեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության արդյունքները: 64 կողմ, 6 դեմ եւ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը հնարավորություն կտա պատգամավորին ընդգրկել «փողերի լվացման» գործում որպես մեղադրյալ:
ԲՀԿ-ից առայժմ չեն մեկնաբանում, թեեւ մինչեւ քվեարկությունը կանխատեսում էին, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը Վարդան Օսկանյանին զրկելու են անձեռնմխելիությունից: ԲՀԿ-ից «Հետքին» տեղեկացրին, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել