
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք է ցուցաբերվում
Րոպեներ առաջ ավարտվեց «փողերի լվացման» գործով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի վերաբերյալ պատգամավորների քվեարկությունը:
Մինչ արդյունքների հրապարակումը, «Հետքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեց, թե պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ինչ սկզբունքով է քվեարկել: «Ծանոթացել եմ ինձ հասանելիք եւ հատկացված նյութերի բովանդակությանը, ուշադիր լսել եմ, թե դատախազին եւ թե պարոն Օսկանյանին, ուղղել հարցեր, համադրել եմ նաեւ մամուլում եւ ԱԺ դահլիճում հնչած կարծիքները եւ քվեարկել՝ գիտակցելով իմ ձայնի պատասխանատվությունը՝ առանցքային նպատակ դասելով միմիայն երկրի շահը»,-ասաց Նաիրա Կարապետյանը:
Հարցին, թե գլխավոր դատաազի միջնորդության մեջ որպես պատգամավոր քաղաքական երանգներ նկատել է, Ն. Կարապետյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Անձամբ ես քաղաքական երանգը տեսնում եմ հենց այն փաստ մեջ, որ, ի տարբերություն ՀՀ շարքային այլ քաղաքացիների, պարոն Օսկանյանի հանդեպ կիրառվում է ավելի մեղմ վերաբերմունք, այն է՝ խափանման միջոցի իսպառ բացակայություն»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել