
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքեց ԱԺ նիստերի դահլիճը
Քիչ առաջ Գուրգեն Արսենյանի ելույթից հետո, որն ավելի շատ բարոյախրատական ճառ էր, ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը ցուցադրաբար լքեցին խորհրդարանի դահլիճը:
Գուրգեն Արսենյանը արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքական մեծամասնությանը: Անդրադառնալով հանրապետականների այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն քաղաքականացնում է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցը եւ դրանից քաղաքական դիվիդենտներ քաղում, Գուրգեն Արսենյանն ասաց, որ եթե քաղաքական մեծամասնությունը «ջոկել» է, որ ԲՀԿ-ն քաղաքական դիվիդենտներ հավաքելու խնդիր է տեսնում, թող դրա դեմն առնեն եւ Վարդան Օսկանյանին չզրկեն անձեռնմխելիությունից:
Այս պահին ամփոփիչ ելույթով հանդես է գալիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել