
Փաշինյանը գլխավոր դատախազին առաջարկեց յուրացման հատկանիշներով Վարդան Օսկանյան անունը փոխարինել Աղվան Հովսեփյան անունով (վիդեո)
Այս պահին գլխավոր դատախազին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 14 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց որ դատախազության միջնորդագրից չի երեւում որ Վարդան Օսկանյանը յուրացրել է ուրիշի գումարը: Ավելին` Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին մեղադրեց յուրացման մեջ:
Ըստ պատգամավորին` Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի մեջ կարելի է Վարդան Օսկանյան անունը փոխել Աղվան Հովսեփյան անունով, իսկ նշված գումարը փոխարինել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով եւ յուրացման հատկանիշներով գործ հարուցել հենց Աղվան Հովսեփյանի դեմ, քանի որ նա յուրացրել է ուրիշի ավտոմեքենան եւ դրա վրա փակցրել է գլխավոր դատախազության պետհամարանիշերը:
Աղվան Հովսեփյանն ասաց որ այս դեպքում ուրիշը հենց «Սիվիլիթաս» հիմնադրամն է եւ փոխանցված գումարը բարեգործական նպատակներով ծախսելու փոխարեն փոխանցվել է Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին, վերջինս էլ փոխանցել է իր հարազատների հաշվեհամարներին:
Ինչ վերաբերում է իր դեմ գործ հարուցելուն, ապա Աղվան Հովսեփյանն ասաց որ պատգամավորը դրսեւորի քաղաքացիական նախաձեռնություն եւ այդ մասին հայտարարություն տա դատաքննչական մարմիններին, որպեսզի հարցը ուսումնասիրվի:
Նիկոլ Փաշինյանն ասաց որ ինքն անպայման քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես կգա եւ ամեն ինչ կանի, որ գլխավոր դատախազը պաշտոնանկ արվի, որպեսզի նախաքննությանը չխոչընդոտի:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել