HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայերի համար կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը:

Սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:  

Աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter