
Հանրային սննդի 30 օբյեկտ առանձնացրել է ծխողների և չծխողների համար գոտիներ
Երևանում հանրային սննդի 30 օբյեկտ արդեն առանձնացրել է ծխողների և չծխողների համար հատուկ գոտիներ: Այս մասին զեկուցվել է այսօր քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներում և տնտեսվարողներին հորդորել, որ պահպանեն սահմանված նորմը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' Երևանում զգալիորեն կրճատվել է հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը: Այսպիսի պատկեր է ստացվել' ըստ մոնիտորինգի, որն ամեն շաբաթ անցկացվում է' մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել