
48 բակ կահավորվել է ժամանակակից խաղահրապարակներով
Մայրաքաղաքի բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով 48 բակ արդեն բարեկարգվել և ժամանակակից խաղահրապարակներով է կահավորվել: Այսօր քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագիրը շարունակական է և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ընթացիկ տարում ևս 50 բակային տարածք կկահավորվի նոր մարզագույքով:
Բարեկարգման ծրագրերի շրջանակում քաղաքապետը պահանջել է ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ու սիզամարգերի ոռոգմանը, սահմանված ժամկետներում կատարել ասֆալտապատման աշխատանքները և առավել ակտիվ աշխատել հատկապես ամռան ամսիներին, երբ երթևեկությունը համեմատաբար պասիվ է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` քաղաքային պանթեոնում արդեն ավարտվել են բարեկարգման աշխատանքները, իսկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում շարունակվում է սալահատակների, ճեմուղիների վերանորոգման և պատվանդանների ու արձանների բարեկարգման գործընթացը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել