
Բողոքի ակցիա Ախալքալաքում` Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով
Վաղը «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի անդամները բողոքի ակցիան են անցկացնելու Ախալքալաքի կենտրոնում` Մշակույթի տան մոտ։ Ինչպես «Հետքին» տեղեկացրին ակցիայի կազմակերպիչները, մասնակցները պահանջելու են ազատ արձակել 2008 թվականի հուլիսից ձերբակալված և բանտարկված «Միասնական Ջավախքի» ակտիվիստ Վահագն Չախալյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել