
Կրկին հրդեհ է բռնկվել ՀՀԿ-ի շենքում (վիդեո)
Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության շենքի նորակառույց հատվածի տանիքում քիչ առաջ կրկին հրդեհ էր բռնկվել: Հրդեհն արդեն մեկուսացվել է: Տուժողներ չկան: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վառվել է ընդամենը 10 քմ տարածք «գիպսակարտոն»:
Այս պահին դեպքի վայրում է գտնվում 4 հրշեջ և 1 սնող մեքենա: Աշխատանքները շարունակվում են, քանի որ, ըստ Վրեժ Գաբրիելյանի, տարածքը եռաշերտ է, հրշեջ-փրկարարները քանդման աշխատանքներ են կատարում՝ վերջնականապես համոզվելու, որ կրակի օջախ չի մնացել:
Շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում, հնարավոր է շինարարների կամ տանիքում աշխատող անձանց անփութության հետևանքով հրդեհը բռնկված լինի, սակայն, Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ պաշտոնապես պատճառների մասին կհայտնվի միայն հետազոտությունից հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել