HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Երեկ գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության' 2012թ. սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը' 29.08.2012թ.-14.09.2012թ. ժամանակահատվածի համար:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է տեղեկատվություն' համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամներ բացելու և հայտարարագրեր ներկայացելու վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը մասնավորապես նշել է, որ 10 000 և ավելի ընտրող ունեցող 6 համայնքներում գրանցված 33 թեկնածուներից 18-ը ներակայացրել են ինքնաբացարկի մասին դիմում, իսկ նախընտրական հիմնադրամ բացած և հայտարարագիր ներկայացրած թեկնածուները 13-ն են: Գրանցված թեկնածուներից 2-ը չեն բացել նախընտրական հիմնադրամ:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter