
Տեղի ունեցավ «AEGEE-Ստեփանակերտի» պրեզենտացիան. «Արդեն այսօրվանից սկսելու ենք մշակել ինչպես մեծ, այնպես էլ փոքր ծրագրեր»
Երեկ տեղի ունեցավ «AEGEE-Ստեփանակերտ» ոչ կառավարական կազմակերպության պրեզենտացիան:
«AEGEE-Ստեփանակերտ»-ի ստեղծման գաղափարը մեզ հուշել է AEGEE-Երևանի ղեկավար Շուշան Խաչատրյանը: 2011 թվականին դեկտեմբերի 6-ին AEGEE-ի տնօրենների կոմիտեի որոշմամբ, «AEGEE-Ստեփնակերտը» գործելու իրավունք ստացավ: Ղարաբաղի չճանաչված լինելու հանագամանքը մեզ չի խանգարում, քանի որ կազմակերպությունը քաղաքականապես անկախ է»,- ասաց նորաստեղծ կազմակերպության նախագահ Տիգրան Գրիգորյանը:
AEGEE (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe) եվրոպական ուսանողների ֆորումը ուսանողական կազմակերպություն է, որը նպաստում է Եվրոպայի երիտասարդների համագործակցությանը և հաղորդակցությանը: 1985 թվականաին ստեղծված կազմակերպությունը ոչ պետական է, քաղաքականորեն անկախ և շահույթ չհետապնդող: AEGEE-ն այսօր այն ունի 13.000 անդամ` Եվրոպական 40 երկրներում և ավելի քան 200 համալսարանական քաղաքներում` Եվրոպայում այն դարձնելով ամենամեծ ուսանողական կազմակերպությունը:
Տիգրան Գրիգորյանի խոսքով, կազմակերպությունը պիտի ավելի ակտիվ գործեր, սակայն կային տնտեական, ներքին ու արտաքին խնդիրներ. «Օրինակ` արդբեջանցիները մի քանի տարի առաջ կամպանիա էին սկսել կազմակերպության անվան դեմ. նրանք պահանջում էին, որ կազմակերպությունը անվանվեր AEGEE-Խանքենդի կամ AEGEE -Ստեփանակերտ/Խանքենդի: Դե, իհարկե, մենք համաձայն չէինք դրան ու երկար պայքարեցինք` ցույց տալով նրանց իսկ փաստաթղթերը այն մասին, որ AEGEE չունի ազգային մակարդակ»:
«Ապագայի համար մենք մեծ պլաններ ունենք, արդեն այսօրվանից սկսելու ենք մշակել ինչպես մեծ, այնպես էլ փոքր ծրագրեր: Դրանց մեջ կմտնեն սեմինարներ, դասախոսություններ, կոնֆերանսներ, խաղեր: AEGEE-ն այն եզակի կազմակերպություններից է, որը գործ ունի ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ կառույցների հետ»,- ասաց Տիգրան Գրիգորյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել