
Սեպտեմբերի 15-ին Երևանում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ
Սեպտեմբերի 15-ին Երևանում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ, որին ցանկություն են հայտնել մասնակցել երիտասարդական և բնապահպանական մի շարք կառույցներ ու հասարակական կազմակերպություններ:
Այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է իրազեկել նաև բնակչությանն ու շահագրգիռ կազմակերպություններին համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել