
Վճռաբեկ դատարանը վերադարձրեց 2 թերթերի գործով վերաքննիչ դատարանի դեմ բերված վճռաբեկ բողոքները
Առաջինը դա Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի հայցն է ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 27.02.2012 թ.-ին մերժել էր Հայկ Բաբուխանյանի հայցն ընդդեմ report.am-ի («Խմբագիր» ՍՊԸ-ի) և Էդիկ Անդրեասյանի: Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել էր՝ պարտավորեցնելով հայցվորներ Հայկ Բաբուխանյանին և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին հօգուտ պետական բյուջե վճարել 393 հազար դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված գումար:
Երկրորդ գործը դա «Գլենդել Հիլզ» ընկերության հայցն է ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 30.01.2012 թ.-ին մասնակի բավարարել էր «Գլենդել Հիլզ»-ի հայցը, իսկ վերաքննիչ դատարանը մերժել էր վերաքննիչ բողոքը: Այսպիսով՝ համաձայն առաջին ատյանի վճռի՝ «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի 200 հազար դրամ՝ զրպարտության համար, 300 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար: «Ժամանակ» օրաթերթը պետք է նաև հերքի 2010 թվականի օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածը:
Մեկնաբանել