
Կրակոցներ Ախթալայի քաղաքապետի ուղղությամբ
Լոռու մարզում «Հետքի» թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ կրակոցներ են արձակվել Ախթալայի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով՝ կրակողը եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառության պետ Արսեն Չիթչյանը, մականունը` Բոդոլ:
Մանրամասները կհաղորդենք փոքր-ինչ ուշ:
Լուսանկարում՝ Հայկազ Խաչիկյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (33)
Մեկնաբանել