
Դատարանը մերժեց Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հենց նոր մերժեց Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի և երրորդ անձի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության:
Ա.Սաքունցը դատարանից պահանջում էր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից բռնագանձել 1 լումա:
Հիշեցնենք, որ հայցի համար հիմք էր դարձել 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ընթացքում Ռուբեն Հայրապետյանի արած հետևյալ արտահայտությունը. «Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել