
«Հայաստան» հիմնադրամը կվճարի տեխնիկական բուհերի կարիքավոր ուսանողների ուսման վարձը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդի հետ համատեղ ձեռնարկել է ուսանողների աջակցման ծրագիր, որի շրջանակներում կվճարվի Հայաստանի տեխնիկական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող, կարիքավոր ուսանողների ուսման վարձը:
Թե ուսանողների և թե ուսումնական հաստատությունների ընտրությունը կկատարի յոթ անդամից կազմված հանձնաժողովը:
Նախաձեռնության շրջանակներում արդեն վճարվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 10 ուսանողի տարեկան վարձը:
Նորման Միլլերը (Նորայր Դեյրմենջյան) ամերիկահայ գործարար է, ով իր կյանքի ընթացքում բազմիցս օգնել է հայազգի երիտասարդներին' ճանապարհ հարթելու գիտության ամենատարբեր ոլորտներում: Իսկ 2007թ. Միլլերի նվիրատվությամբ Արցախի Նոր Գետաշեն համայնքում կառուցվել է ջրամատակարարման համակարգ:
«Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդը ստեղծվել է Նորման Միլլերի մահից հետո (2009թ.) նրա զավակների նախաձեռնությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ակնկալում է շարունակել համագործակցությունը «Նորման Միլլեր» ֆոնդի հետ և ծրագրում ընդգրկել ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել