
Կազմվել է 18 արձանագրություն՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների վերաբերյալ
Նախորդ շաբաթվա ընթացքում ապօրինի շինարարությունների և հողազավթումների վերաբերյալ կազմվել է 18 արձանագրություն: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ խիստ հսկողությունը' հնարավոր դեպքերը բացառելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել