HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախընտրական տրակտորները հասան Ջանֆիդա

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում նախընտրական թեժ պայքար է: Սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքապետի ընտրությունում իրար դեմ պայքարելու են անկուսակցական Գուրգեն Սարգսյանը, որին սատարում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ ՀՀԿ-ական Ռաֆիկ Եղիազարյանը: Վերջինիս թեկնածությունն էլ պաշտպանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու մարզի ՀՀԿ-ական ակտիվը:

Համայնքապետի թեկնածու էր նաեւ գործող գյուղապետ Էդիկ Մանուկյանը, սակայն նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Հետքի» հետ զրույցում համայնքապետն ինքնաբացարկի առնչությամբ ասաց, թե դա իր անձնական գործն է` ընտրապայքարի մեջ մտնե՞լ, թե՞ ոչ:

Նշենք, որ այս օրերին Ջանֆիդայում ընտրություններին բնորոշ եռուզեռ է: Գյուղի կենտրոնում ցուցադրական կանգնեցվել են մի քանի «մինի» տրակտորներ, որոնք իբր գյուղացիների շահերի համար պետք է ծառայեցվեն: Ըստ գյուղացիներին` տրակտորները հատկացրել է ԲՀԿ-ն եւ մեկ ամիս է՝ կայանված են գյուղում: Ասում են, որ տրակտորներն էլ են «մասնակցում» քարոզարշավին եւ դրանք կաշխատեն ընտրությունից հետո: Դժվար է ասել՝ արդյոք տրակտորները գյուղացիների հողերում կաշխատե՞ն, երբ ընտրվի ՀՀԿ-ական թեկնածուն:

Էդիկ Մանուկյանն էլ էր լսել, որ ԲՀԿ-ն է տրակտորները հատկացրել Ռուստամ Գասպարյանին, որ վերջինս հատկացնի գյուղացիական տնտեսություններին: Ռուստամ Գասպարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ջանֆիդայի մյուս թեկնածուն` Ռաֆիկ Եղիազարյանն էլ այս օրերին զբաղված է գյուղի փողոցների լուսավորությամբ եւ որոշ փողոցների կիսատ մնացած գազի խողովակների անցկացմամբ:

Կարծես թե գյուղացիներին չի հետաքրքրում, թե որ թեկնածուն ինչ աշխատանքներ է իրականացնում գյուղում: Նրանց մտահոգությունը ընտրության ավարտն է, քանի որ այս գյուղում, եթե պայքարում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, վերջը կռիվն է:

Մեկնաբանություններ (1)

manukjan
mi himar meknabanutjun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter