
Վաղը կշարունակվի 2003 թ. Մատաղիսում տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունը
Օգոստոսի 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2003 թ. Արցախի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունը:
Մոտ 4 տարի ընթացող դատական նիստի ընթացքում արդեն երկրորդ անգամ հարցաքննվում են նույն վկաները, սակայն դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել: Նշանակված դատական նիստում դատախազի միջնորդությամբ հարցաքննվելու են նոր վկաներ:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ 2006 թ. դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): Խափանման միջոցը՝ ազատազրկումը, փոխվել է ստորագրության չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թ. վերջին սկսվել է նոր դատաքննություն:
Ներքևում ներկայացվում է նաև սպանված տղայի՝ Հովսեփ Մկրտումյանի հոր պատմածը տղայի սպանության մասին:
Մեկնաբանել