HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Գրիգորյանի որդին ու եղբայրը համայնքապետի թեկնածուներ են

Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզում ՏԻՄ ընտրություններ են: Դատելով առաջադրված թեկնածուներին` կարող ենք ասել, որ մարզում պայքարն այնքան էլ թեժ չի լինելու, եւ հիմնականում գործող համայնքապետերն են վերընտրվելու:

Էջմիածնում առաջադրվել են երկու թեկնածուներ` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորրյանի որդին է եւ «Գործիք» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար, հանրությանն անհայտ Արմինե Հովհաննիսյանը: Արդեն վստահաբար կարող ենք ասել, որ Էջմիածնում վերընտրվելու է գործող քաղաքապետը, քանի որ նրա միակ մրցակցուհու առաջադրումը ձեւական բնույթ է կրում, ավելի շուտ` ընտրական օրենսգրքի պահանջ, որպեսզի ընտրությունը կայացած համարվի:

Նույնը չի կարելի ասել Մեծամոր քաղաքի մասին: Այստեղ առաջադրվել է 4 թեկնածու. գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, «ՀԷՑ»  ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Արմավիրի էլցանցի տեղամասային պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը, Մեծամորի նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը, ով պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրն է, ինչպես նաեւ կրթության ազգային ինստիտուտի Արմավիրի մասնաճյուղի ռուսաց լեզվի մասնագետ Ասյա Առաքելյանը:

Մեծամորում հիմնական պայքարն ընթանալու է Ռոբերտ Գրիգորյանի եւ Աշոտ Գրիգորյանի միջեւ, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ Աշոտ Գրիգորյանը, չստանալով եղբոր աջակցությունը, Մեծամորում պարտվեց հենց Ռոբերտ Գրիգորյանին: Այս ընտրություններում կարծես թե Աշոտ Գրիգորյանը դարձյալ չի ստանալու Մանվել Գրիգորյանի աջակցությունը:

Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա այստեղ էլ հիմնականում առաջադրվել են գործող համայնքապետերը եւ լուրջ մրցակցություն չկա: Շատ քիչ համայնքներ կան, որ թեկնածուները երկուսից ավել են: Իսկ օրենքի պահանջն ապահովելու համար գործող համայնքապետերի հետ առաջադրվել են հիմնականում համայնքապետարանների աշխատակիցները կամ նրանց «մենատնտես» ազգականները:

Մեկնաբանություններ (3)

GB
մինչ այդ օրը, Հայաստանի քաղաքացիները չեն մասնակցում իրենց գյուղերի, քաղաքների, քաղաքական կյանքին, ապա սպասեք, որ մի քանի գողեր գրավեն իրենց կոռումպացված պաշտոնը!!
GALUST
INCHI NRANK EL EM PRICEPOV KAMAZ QSHEL ?
ernest
lava-lava @ntrutunnern chen kegcvi u generali vordin miangamic k@ntrvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter