HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներ Լիլիթ Դանեղյանին և Արման Զրվանդյանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին: Այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվականից։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը: Նա կարևորել է Եխ-ի դերն ու աջակցությունը հատկապես դատարանների բեռնաթափման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում՝ մատնանշելով քաղաքացիական դատավարությունում արձանագրած բեռնաթափումը, ինչը զգալի կրճատել է գործերի քննության ժամկետները։ Արթուր Աթաբեկյանը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգում դեռևս առկա խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերը՝ մասնավորեցնելով, առաջիկայում Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական ատյաններերում նախատեսվող գործերի քննության գրավոր ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են քրեական գործերի քննության ժամկետներն արագացնող գործիքակազմի ներդրման հեռանկարները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) առաջարկություններին՝ նշելով, որ ներկայում արդյունավետ համագործակցություն է առկա «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ցուցաբերված աջակցությամբ՝ առանձին որոշումները բողոքարկելու նոր ընթացակարգերի մշակման ուղղությամբ։

Հանդիպմանը կարևորվել է դատավորների գնահատման համակարգի բարելավումը և դրա շրջանակում գործող ԲԴԽ-ի կողմից հաստատված գնահատման նոր մեթոդաբանական կարգը։

Անդրադարձ է եղել նաև դատարաններում վարչարարության, գործավարության կարգի կատարելագործման խնդիրներին:

Հանդիպման ավարտին գործընկերները վերահաստատել են արդարադատության իրականացմանը նպաստող ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունն ու համատեղ օրակարգերի իրագործման շարունակականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter