HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ և «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցեր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ: Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդման հեռանկարները ու դրա զարգացմանն ուղղված հետագա քայլերը։

Գերատեսչությունների ղեկավարները հետաքրքրված են եղել տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ուղղված համագործակցության հնարավորություններով՝ նկատի ունենալով ժամանակակից պայմաններում պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակների ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Երկուստեք նշվել է, որ դա կնպաստի ապրանքների առաքումների ծավալների ավելացմանը, գործընթացների թափանցիկությանը, ապրանքների հետագծելիության և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև բեռների վերամշակման ժամանակ նյութական ծախսերի կրճատմանը: 

Դա նաև զգալիորեն կհեշտացնի վերահսկողական աշխատանքը՝ խնայելով ժամանակը և թույլ տալով երկու երկրների իրավասու մարմինների ներկայացուցիչներին առցանց հետևել սահմանի հատման, վկայականները չեղարկելու փաստերին, օպերատիվ արձագանքել խախտումներին։ 

Արմեն Դանիելյանը և Սերգեյ Դանկվերտը գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից՝ հաստատելով արդյունավետորեն համագործակցելու առաջնահերթությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter