HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին:

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter