HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինները մահացել են․ նախնական տվյալներով՝ թունավորվել են մարինացված վարունգից

Ոստիկանությունը հայտնում է՝ ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։

«Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter