HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով: Այդ մասին «Հետք»-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Սեդա Ղուկասյանը: 

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակի 3-րդ համարը՝ Սուսաննա Մկրտչյանը։

Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով՝ Մարտուն Գրիգորյանը և Սուսաննա Մկրտչյանն ավագանու անդամության ինքնաբացարկ են հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter