HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմանի Սուլթանությունում Հայաստանը դեսպանատուն կունենա

Ապրիլի 10-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Ծոցի արաբական երկրներից Օմարի Սուլթանությունում դեսպանություն ունենալու հարցը։ Արտաքին գործերի նախարարության հիմնավորմամբ՝ այդ տարածաշրջանի երկրների հետ մեր երկրի հարաբերությունները դինամիկ աճում են։ Թե՛քաղաքական երկխոսության, թե՛առևտրատնտեսական, թե՛ կրթամշակութային և այլ ոլորտներում Արտգործնախարարությունը ակտիվություն է նկատում։

Ըստ հիմնավորման՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան՝ օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։

Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 134 մլն դրամ: 2025 թվականի հուլիս-դեկտեմբերի ընթացիկ ծախսերը հաշվարկել են մոտ 82 մլն դրամ: Ըստ Արտգործնախարարության հիմնավորման՝ առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի մոտ 52 մլն դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար: 

Հայաստանից Օման 2023 թվականի առաջին կիսամյակում արտահանվել է 9 հազար դոլարի ապրանք, ներմուծվել՝ 197 հազար դոլարի, 2024-ի առաջին կիսամյակում 33 հազար դոլարի ապրանք է արտահանվել, ներմուծվել է՝ 260 հազար դոլարի։

Օմանից Հայաստան 2024-ի ընթացքում եկել է 2235 զբոսաշրջիկ, մնացել են միջինում 6 օր։

Ըստ արտգործնախարարության հիմնավորման՝ դեսպանության բացումը երկու երկրների միջև կամրապնդի առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերը, զբոսաշրջային հոսքերը, փոխադարձ առևտրաշրջանառությունը և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter