
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը ազատվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։
Լուսանկարում՝ Պարույր Հովհաննիսյանը/©ՀՀ ԱԳՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել