HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Մեծ 30 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցումից վնասվում են հարակից տները. ահազանգում են բնակիչները

Տիգրան Մեծ 30 հասցեում բազմաբնակարան շենք է կառուցվում։ Կառուցապատողները Արտեմ Սահակյանն ու Դեյվիդ Սաֆարյանն են։ Հարեւանությամբ ապրող սեփական տների բնակիչները դիմել են «Հետքի» խմբագրություն և հայտնել, որ շինարարական աշխատանքները սկսվել են առանց իրենց իմացության, դրանք կատարվում են շինարարական նորմերի խախտումներով, շինարարությունից վնասվել են հարակից սեփական տների պատերը։    

Արմինե Մկրտչյանը ապրում է նոր կառուցվելիք շենքի հարեւանությամբ՝ Խորենացի 52 հասցեում, ասում է՝ կառուցապատողը բնակիչների հետ չի հանդիպել, հանրային քննարկում չի եղել, իրենք համաձայնություն չեն տվել հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելուն։ Սկսված շինարարությունից վնասվել է Արմինե Մկրտչյանի տան կոյուղագիծը։ Հիմա կոյուղաջրերը լցվում են շինարարական տարածք, տան պատերին էլ ճաքեր են առաջացել։

Մեկ այլ բնակիչ՝ Քնարիկ Ղազարյանն ասում է, որ երբ սկսել են շենքի հիմքը փորել, վնասվել է իր տան ցանկապատը։ Քնարիկ Ղազարյանի տունը Զավարյան 37 հասցեում է։ «Եկել են, տեսել են, ասել են՝ լավ, մենք հետո լավը կսարքենք։ Հա, հին է, բայց մեծ մասը շինարարությունից է վնասվել, պատերին ճաքեր են առաջացել, չկա երաշխիք, որ մինչև շինարարական աշխատանքների ավարտը պատն ամբողջությամբ փուլ չի գա»,-ասում նա։

Արմինե Մկրտչյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանից հայտնել են, որ շինարարական աշխատանքների իրականացման համար տրված է ՇԹ/6/2740-25  թույլտվությունը, կառուցապատողին էլ զգուշացրել են՝ պահպանել համակեցության կանոնները։Մանրամասները բնակիչները պատմում են տեսանյութում։

Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա Տիգրան Մեծ 30 հասցեի բազմաբնակարան շենքի շինարարությանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter