HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագրարային համալսարանին նոր շենք կտրամադրվի

Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից որոշ տարածքներ վերցվել են և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամին:

Համալսարանի դասախոսները նոյեմբերի 1-ին ցույց էին անում` դժգոհելով, որ տարածքների օտարումը կխանգարի իրենց աշխատանքին։ Այնուամենայնիվ, որոշումը չփոխվեց։

Կառավարության այսօրվա նիստին ներկայացված հիմնավորման մեջ միայն նշվում է, որ տարածքների օտարումը էական դժվարություններ է առաջացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բնականոն գործունեության ապահովման համար: ՀԱԱՀ-ից վերցվել է 40 լսարան, 7 ուսումնա-գիտական լաբորատորիա և 19 աշխատասենյակ։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի  նիստում առաջացած անհարմարությունների լուծման տարբերակներ են քննարկվել՝ վերափոխել և բարեկարգել ՀԱԱՀ-ին ամրացված անբարեկարգ և չափսերով ու պայմաններով դասասենյակների, աշխատասենյակների ու լաբորատորիաների  չհամապատասխանող տարածքները, ինչպես նաև՝ տրամադրել նոր տարածքներ: 

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Երևանի Կորյունի 15-17-19 հասցեներում գտնվող մասնաշենքերը (7594.5 քմ մակերեսով) այլևս չեն պատկանի Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Փոխարենը, ՀԱԱՀ-ին տրամադրվեց Մյասնիկյան 2 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցի շենքը՝ որպես ավագ դպրոցի։

Սակայն 2023 թվականի փետրվարի 9-ին Կառավարությունը նոր որոշում կայացրեց. նշված տարածքը փոխանցվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Նախատեսվում է այդ տարածքը նորից տրամադրել ՀԱԱՀ-ին։

Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել շենքի տեխնիկական վիճակը։ Եթե հնարավոր լինի վերակառուցել, ապա կպատրաստեն փաստաթղթերը, եթե ոչ՝ կքանդեն ու նոր շենք կկառուցեն տեղում։ 

Լուսանկարը՝ Ագրարային համալսարանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter