HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկային նոր համաձայնագիր՝ առողջապահության ոլորտի զարգացման համար

Գործադիրի ապրիլի 3-ի նիստում Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցը։ Նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ՝ 18 տարով, 3.11% լողացող տոկոսադրույքով, առաջին 7 տարին՝ արտոնյալ պայմաններով։ 

ՀՀ-ն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:

Վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցմանը, բարելավմանը, բուժհաստատությունների լիցենզավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը և այլն։

Կառավարության հիմնավորմամբ՝ անհատի և հանրային առողջության պահպանումն ու բարելավումը կարևոր են։ Անհրաժեշտ է ապահովել հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: 

Լուսանկարում՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter