
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
«Գոյ» թատրոնից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։
«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև «Գոյ» թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել