
Փարաքարի ընտրություններում հաղթել է «Միասնություն» դաշինքը
Երեկ՝ 2025թ. մարտի 30-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթել է Վոլոդյա Գրիգորյանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Միասնություն» կուսակցությունների դաշինքը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Փարաքարում 20 967 ընտրողից մասնակցել է 11 528։ Անվավեր է ճանչվել 23 քվեաթերթիկ։ Անճշտությունների թիվը 106 է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է 3669 քվե, «Միասնություն» դաշինքը՝ 6508, «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցությունները համապատասխանաբար՝ 900 և 426 քվե։
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ էր ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:
Փարաքար համայնքն ընդգրկում է գյուղական 9 բնակավայր՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ և Պտղունք: Գործում է 16 ընտրատեղամաս:
Գլխավոր լուսանկարը՝ Վոլոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել