HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևաշատ գյուղում հաղթել է «Միասնություն» դաշինքը

Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում (ընտրատեղամաս՝ 14/02), նախնական տվյալներով, հաղթել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններով։

«Միասնություն» դաշինքը ստացել է 493 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 122, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 129, «Կայունություն» կուսակցությունը՝ 57 քվե։

Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ընտրողը պատռել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թերթիկը։

Թիվ 14/02 ընտրատեղամասում գրանցված է 1334 ընտրող։ Քվեարկությանը մասնակցել է 802 ընտրող կամ գրանցված ընտրողների 60%-ը։ Սա, ըստ գյուղի բնակիչների, շատ բարձր ցուցանիշ է ՏԻՄ ընտրությունների համար։

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում այսօր անցկացվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փարաքար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter