
Գյումրու 31/62 ընտրատեղամասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է
Գյումրու 31/62 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընտրատեղամասում հավաքել է 167 ձայն։ Երկրրոդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Այս ընտրատեղամասում կուսակցությունը հավաքել է 79 ձայն։
Ըստ հերթականության ներկայացնում ենք 31/62ընտրատեղամասում բոլոր ուժերի հավաքած ձայները։
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 167 ձայն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 79 ձայն
- «Ապրելու երկիր» կուսակցություն - 19 ձայն
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 33 ձայն
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն - 3 ձայն
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 11 ձայն
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 18 ձայն
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 46 ձայն
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 28 ձայն
Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի 31/62 ընտրատեղամասում գրանցված 1083 ընտրողից ընտրությանը մասնակցել է 407-ը։ 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել