
Գյումրու 31/76 ընտրատեղամասում 21:50-ի դրությամբ՝ առաջատարը ՔՊ-ն է
Գյումրու 31/76 ընտրատեղամասում շարունակվում է քվեների հաշվարկը: Ժամը 21:50-ի դրությամբ` առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը, իսկ երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը: Այս տվյալը մեզ փոխանցեց ««Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի դիտորդը, որը զուգահեռ հաշվում է հանձնաժողովի նախագահի հանած քվեաթերթիկների համարները:
Հիշեցնենք, որ այս տեղամասում ընտրողների իրավունք ունեցող 1349 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 548 քաղաքացի (40,6%):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել