HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ իրավիճակ Գյումրու 31/59 ընտրատեղամասում. «Սա իմ ու քո երեխայի ապագայի հարցն է, չեմ թողնի, որ կարուսել սարքեք ստեղ»

760 ընտրող ունեցող Գյումրու 31/59 ընտրական տեղամասում, որը տեղակայված է «Հենզել և Գրետել» մսուր-մանկապարտեզում մինչև ժամը 16:30 հանգիստ էր։ Մի քանի րոպեն մեկ մեկ-երկու ընտրող էր մտնում ընտրատեղամաս։ Մինչև այդ պահը քվեարկությանը մասնակցել էր 212 ընտրող։ 

Ժամը 16:30-ին ընտրատեղամաս մտավ «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցուցակով ավագանու անդամի թեկնածու Տիգրան Ավագյանը և հանձնաժողովի նախագահ Ամալյա Համեստօղլյանից պահանջեց, որ հետևի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Գևորգ Խաչատրյանի գործողություններին։ Ըստ Ավագյանի՝ ՔՊ-ի վստահված անձը դրսում ցուցակով հետևում էր ընտրողների շարժին և գրանցում, թե ով է եկել ընտրության։

Ավագյանի այս հայտարարությունից հետո վիճաբանություն սկսվեց նրա և հանձնաժողովի նախագահի միջև։ Տիգրան Ավագյանը մեղադրում էր Համեստօղլյանին «Քաղաքացիական պայմանագրի» փաստաբանը լինելու մեջ։ 

Թեժ վիճաբանությունից հետո Հակոբյանը դուրս եկավ ընտրատեղամասից։ Նա և Կոմկուսի վստահված անձ Գևորգ Ավագյանը շարունակեցին վիճաբանել դրսում ՔՊ-ի վստահված անձի հետ։ Այնուհետև ժամանեցին ոստիկանները և վիճաբանության մասնակիցները հեռացան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter