HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հանձնաժողովի նախագահն ասում է` հիմնականում հարևաններով են գալիս ընտրելու

Գյումրու 31/76 ընտրատեղամասը գտնվում է Նորավան թաղամասի 18 դպրոցում: Տեղամասում մասնակցության ցուցանիշը բարձր չէ. ընտրության իրավունք ունեցող 1349 քաղաքացուց 16:00-ի դրությամբ քվեարկել է 383-ը (28.7%): Հանձնաժողովի նախագահը նկատում է` այս տեղամասի համար, կարելի է ասել, որ ակտիվ է մասնակցությունը:

Հանձնաժողովի անդամներից մեկը, որը քաղաքապետի նախորդ ընտրություններին ևս այս տեղամասում անդամ է եղել, հիշում է, որ նախորդ անգամ ամբողջ օրվա ընտրողների մասնակցության ցուցանիշն է եղել մոտ այսչափ, իսկ այս անգամ դեռ քվեարկության օրվա կեսն է: Այս պահին տեղամասում լռություն է, որը 5-10 րոպեն մեկ խախտվում է մեկ կամ երկու ընտրողի մուտքով:

Տեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Տոնոյանն ասում է` թաղամասում հիմնականում հարևաններով են գալիս ընտրելու, ընտանիքներով, այդ պատճառով մեկ լռություն է տիրում, մեկ էլ կարող է հոսքը համակարգելու կարիք լինի:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մասնակցության ամենաակտիվ ժամը 12:00-14:00-ն է եղել այս տեղամասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter