HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Ստեֆանի Ուրչիքը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր: Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներին:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter