
Թռիչքներ՝ Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով
2025թ. հունիսի 24-ից մեկնարկելու են Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթերը՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Դրանք կիրականացնի «Jazeera Airways» ավիաընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ընկերությունը խնդրում է այցելել ավիաընկերության կայք՝ jazeeraairways.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել