HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում Արհեստի պետական քոլեջ կբացվի

Երևանի թիվ 8 և թիվ 9 արհեստագործական ուսումնարանները կմիավորվեն, կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ։ Կառավարության կարծիքով, այս ճանապարհով բարձրորակ կրթության պայմաններ կստեղծվեն, և հաստատությունները կհամալրվեն մասնագետներով։ Երկու քոլեջներն իրարից հեռու են շուրջ 2 կմ։ Երևան քաղաքի Նոր Արեշի հ. 8 արհեստագործական ուսումնարանում այս պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 մասնագիտություններով։ Իսկ Վարդաշենի հ․ 9 ուսումնարանն ունի 248 ուսանող, այստեղ դասավանդվում է 10 մասնագիտություն։

Ուսումնարանների «Համակարգչային շահագործում», «Հրուշակեղենի տեխնոլոգիա» և էլի հինգ բաժիններ համընկնում են։ Ըստ նախարարության, երկու հաստատություններն էլ ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չեն օգտագործում։ Այդ տարածքների պահպանման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում։

Այժմ հ․8 արհեստագործական ուսումնարանի տարածքում վերանորոգումներ են, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի։ Շահագործման հանձնվելուց հետո Երևանի արհեստի պետական քոլեջն իր գործունեությունն այնտեղ կծավալի։ Վերանորոգումից հետո ԿԳՄՍՆ-ն նախատեսում է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ ուսուցանվող բոլոր մասնագիտությունների համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կապահովվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի պահանջը՝ բավարարելու  ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը։ Դրա համաձայն՝ Հայաստանում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter