HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter