
Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել