HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Հետք»-ի լրագրողների ֆիզիկական և հոգեբանական դիմակայունության բարձրացման դասընթացներ

Լրագրողների կյանքը լի է մարտահրավերներով և փորձություններով, որոնց հանդիպում է մասնագիտական աշխատանք կատարելիս՝ հատկապես կրիտիկական իրավիճակներում։ «Հետք»-ի լրագրողները մարտ ամսին անցել են վերապատրաստում ֆիզիկական և հոգեբանական անվտանգության թեմաներով։

Մարտի 9-ին Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ առաջին բուժօգնության դասընթաց (Basic Life Support) «Հետք»-ի լրագրողների համար։ Դասընթացն անցկացրին Եվրոպական վերակենդանացման խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ «ՄԻԲՍ» կենտրոնի աշխատակիցներ Հովհաննես Հովհաննիսյանը և Շահեն Սիրականյանը։

Այն ներառում էր հրատապ բժշկական միջամտությունների յուրացում՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում՝ սրտի կանգի, շնչառության դադարի կամ շնչահեղձության դեպքում: Լրագրողները ստացան միջազգային հավաստագրեր Եվրոպական վերակենդանացման խորհրդի (European Resuscitation Council) կողմից։

Ինչպես ֆիզիկական առողջությունը, այնպես էլ հոգեբանական վիճակը կարևոր է թե՛ անձնական կյանքում, թե՛ աշխատանքային միջավայրում։ Հաճախ դրանից է կախված մեր աշխատունակությունը և աշխատանքի արդյունավետությունը։

Մարտի 13-ին «Հետք»-ի խմբագրությունում տեղի ունեցավ հանդիպում հոգեբան Վահե Բունիաթյանի հետ։

Սթրեսը համարվում է 21-րդ դարի ամենատարածված առողջական խնդիրներից մեկը։ Այն հզոր ազդեցություն է գործում մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա։ Դասընթացը սթրեսի ճանաչման, կառավարման մեթոդների ինտերակտիվ ուսուցում էր։

Ֆիզիկական և հոգեբանական անվտանգության բարձացմանն ուղղված միջոցառումները և «Հետք»-ի մշակած քաղաքականությունը կօգնեն դիմակայելու արդի մարտահրավերներին և արտակարգ իրավիճակներին։

Ծրագիրն իրականացվել է Մեդիայի գերազանցության բալթյան կենտրոնի աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter