
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել