
«Ես ստեղծող ում, ես հանձնվող չում». Էլինա Համբարձումյան
33-ամյա Էլինա Համբարձումյանը վեց երեխաների մայր է։ Նրա բազմանդամ ընտանիքը 2023թ-ին բռնի տեղահանությունից հետո հաստատվել է Արարատի մարզի Մխչյան գյուղում։ Այստեղ նրանք վարձով են ապրում։ Օրվա հացը վաստակելու համար ինչ աշխատանք ասես, որ չի արել Էլինան՝ տաքսու վարորդից մինչև եվրոպատուհանների պատրաստման վարպետ։ Կարճ ժամանակ անց ամուսնու հետ որոշել են սեփական գործը հիմնել։ Այսօր սեփական արտադրության ապակե փաթեթներ են մատակարարում եվրոպատուհաններ արտադրող կազմակերպություններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել