
Հայ-թուրքական սահմանը 10 օրով կբացվի՝ Սիրիա աջակցություն ուղարկելու համար
Կառավարությունը պատրաստվում է Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար աջակցություն ուղարկել հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» անցակետով։
Ներկայում այն չի գործում, և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը։
Հայ-թուրքական սահմանով մարդասիրական օգնության բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ կհասնեն: Սահմանը բաց կլինի 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը։ Որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 20-ի նիստում։
Լուսանկարը՝ «Հետքի»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել