HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն Ալիեւին առաջարկում է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրման շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է խորհրդակցություններ սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ եւս մեկ անգամ նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։

Վերջին օրերին սա Փաշինյանի երրորդ գրառումն է այս թեմայով։ Դեռեւս մարտի 17-ին վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրեց նա։ Ադրբեջանից, ի պատասխան, ինտենսիվորեն հաղորդագրություններ են տարածում, թե իբր Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունները։

Լուսանկարը՝ վարչապետի կայքի արխիվից/15.02.2020, Մյունխենի անվտանգության համաժողով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter