HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվականից։

«Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել:

Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ և կանեփի ցողուններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter